ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Կան երեխաներ, որ ոչ թե պարզապես պատանի, սկսնակ երաժիշտներ են, այլ վարպետներ են»

«Կան երեխաներ, որ ոչ թե պարզապես պատանի, սկսնակ երաժիշտներ են, այլ վարպետներ են»
27.05.2015 | 12:59

Մայիսի 28-31-ին Երևանում կանցկացվի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 5-րդ միջազգային փառատոնը:
Այս տարի փառատոնն անցկացվում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո և նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԻԼՎԱ ՄԵՔԻՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեր երկրում կատարվում է մի հրաշալի բան, հսկայական վերելք կա մեր արվեստում, և մենք միայն մեր արվեստով կարող ենք ներկայանալ համայն աշխարհին. ««Նոր անունների» մասնակիցները եղել են 30-40 տարբեր երկրներում, շատերը աշխարհում ներկայանում են որպես հայ երաժիշտներ, շատերը սովորում են արտերկրում, թող սովորեն, վերադառնան, թող շենացնեն մեր բեմերը»:
Պատանի երաժիշտ կատարողների 5-րդ միջազգային փառատոնին մասնակցում են մինչև 18 տարեկան չորս տասնյակ շնորհալի երաժիշտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ավստրալիայից և Վրաստանից:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 28-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ օրը պատանի երաժիշտները հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ նշեց, որ պատանիները ելույթ են ունենում Հայաստանյան լավագույն նվագախմբերի հետ. «Բավականի մեծ հնչեղություն ունի փառատոնը: Հայտերը շատ են: Նախնական ընտրությունը շատ դժվար է: Աշխատում ենք ընտրել լավագույններին: Կան երեխաներ որ ոչ թե պարզապես պատանի, սկսնակ երաժիշտներ են, այլ վարպետներ»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ